Թաիլանդ
ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ.
- Անձնագիր, որը պետք է վավեր լինի նվազագույնը 6 ամիս (երկարացված անձնագրեր չեն ընդունվում)
- 3x4 չափի 2 լուսանկար,
- Տեղեկանք աշխատավայրից` պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա, որտեղ ՊԱՐՏԱԴԻՐ պիտի նշված լինի հետևյալ արտահայտությունը "Տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի պաշտոնական հյուպատոսություն" (թարգմանված անգլերեն),
- Մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված անգլերեն),
- Տեղեկանք բանկային հաշվի վերջնական մնացորդի վերաբերյալ, որտեղ ՊԱՐՏԱԴԻՐ պիտի նշված լինի հետևյալ արտահայտությունը "Տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի պաշտոնական հյուպատոսություն" (թարգմանված անգլերեն), առկայության դեպքում՝ բանկային քարտեր
- Ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից (թարգմանված անգլերեն),
- Ամուսնության կամ ամուսնալուծության վկայական (թարգմանված անգլերեն),
- Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված անգլերեն),
- Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր
Ամուսնացած չլինելու դեպքում`
- Ծննդյան վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
- Մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայական
Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 7-14 աշխատանքային օր։ Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը վերադարձի ենթակա չէ: