CityMax Bur Dubai 3* հյուրանոցը գտնվում է Դուբայի Բար Դուբայ թաղամասում՝ օդանավակայանից ընդամենը 8 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը կառուցվել է 2010 թվականին, այն պատկանում է CityMax հյուրանոցային ցանցին, համարվում է մեծ հյուրանոց (693 սենյակ): Այստեղ առկա է 3 ռեստորան, 2 բար, սրճարան (24 ժամ), մարզասրահ, բացօթյա լողավազան, անվճար ինտերնետ: Հյուրանոցից հնարավոր է հասնել լողափ (1 կմ) հատուկ ավտոբուսներով՝ ԱՆՎՃԱՐ:
Lou Lou Beach 3* հյուրանոցը գտնվում է Շարժայում` անմիջապես Պարսից ծոցի ափին: Հյուրանոցը կառուցվել է 1993 թվականին, իսկ վերջին վերանորոգումը եղել է 2008 թվականին: Հյուրանոցը համարվում է միջին մեծության և ունի 130 համար: Այն ունի ռեստորան, սրճարան, բացօթյա լողավազան, ջակուզի, սաունա, մարզասրահ, SPA սրահ: Այստեղ կարող եք զբաղվել բազմաթիվ սպորտաձևերով՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բիլյարդ, վինդսերֆինգ և այլն:
Դուբայի Տեկոմ թաղամասում գտնվող Atana 4* հյուրանոցը բացվել է 2015 թվականին: Այն գտնվում է մետրոյի հարևանությամբ՝ Mall of Emirates առևտրի կենտրոնից ոչ հեռու: Հյուրանոցն ունի 828 սենյակ, բացօթյա լողավազան, մարզասրահ, 3 ռեստորան, լաունջ-սրճարան և առաջին հարկում գտնվող առևտրի կենտրոն: Atana հյուրանոցի հյուրերին անվճար տրամադրվում է ավտոկայանատեղի և Wi-Fi, ինչպես նաև անվճար ուղևորափոխադրում դեպի լողափ:
Ibis Al Barsha 3* հյուրանոցը գտնվում է Դուբայի գլխավոր՝ Շեյխ Զայեդ փողոցի վրա: Այստեղից կարող եք կարճ ժամանակում հասնել Դուբայի բոլոր կարևոր տեսարժան վայրեր և առևտրի ու ժամանցի կենտրոններ: Հյուրանոցի հարևանությամբ կա մետրոյի կայարան: Ibis Al Barsha հյուրանոցը, որը պատկանում է միջազգային Ibis հյուրանոցային ցանցին, ունի 480 սենյակ, բար, ռեստորան, բիզնես կենտրոն, քիմմաքրման կետ, մարզասրահ, անվճար Wi-Fi: Հյուրանոցը անվճար ուղևորափոխադրումներ է կատարում դեպի լողափ և Mall of Emirates առևտրի կենտրոն:
Rixos Bab Al Bahr 5* շքեղ հյուրանոցը գտնվում է անմիջապես ծովի ափին և աշխատում է ALL INCLUSIVE համակարգով: Հյուրանոցը մեծ է, ունի 650 համար, ընդհանուր 14 ռեստորան և բար, մարզասրահ, բացօթյա լողավազան, SPA կենտրոն,մանկական ակումբ: Հյուրերին տրամադրվում է անվճար ավտոկայանատեղի: Դուբայի միջազգային օդանավակայանից կարող եք հասնել Rixos Bab Al Bahr 5* հյուրանոց 50-60 րոպեում: