Tangerine Beach 4* հյուրանոցը գտնվում է Շրի Լանկայի Կալուտարա քաղաքում` Կոլոմբոյի օդանավակայանից 40 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը գտնվում է անմիջապես Հնդկական օվկիանոսի ափին՝ Royal Palms 5* հյուրանոցի հարևանությամբ: Այն ունի 166 սենյակ, 2 բար, 2 սրճարան, ռեստորան, լողավազան, մարզասրահ, WIFI ինտերնետ, թենիսի կորտեր, գեղեցկության և SPA սրահներ:
Avani Bentota Resort & SPA 5* հյուրանոցը գտնվում է Շրի Լանկայի Բենտոտա քաղաքում՝ մայրաքաղաք Կոլոմբոյի միջազգային օդանավականից մոտ 99 կմ հեռավորության վրա: Այս հրաշալի տրոպիկական հանգստավայրն իր հյուրերին տրամադրում է 2 բացօթյա լողավազան, անվճար ավտոկայանատեղի, մերսման և SPA սրահներ, քիմմաքրման կետ, ռեստորան և բար, ինչպես նաև մի շարք խաղեր և ջրային սպորտաձևերով զբաղվելու հնարավորություն:
Eden Resort & SPA 5*հյուրանոցը գտնվում է Շրի Լանկայի արևմտյան ափին՝ Բերուվելայում, Կոլոմբոյից 65 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն ունի ընդհանուր 158 համար, 3 ռեստորան, սրճարան, բար, SPA կենտրոն, մերսման սրահ, բացօթյա լողավազան, մարզասրահ, մանկական խաղասենյակ: Հյուրանոցը առաջարկում է զբաղվել մի շարք ջրային սպորտաձևերով: Հյուրանոցն իր հյուրերին տրամադրում է անվճար Wi-Fi:
Royal Plams Beach Hotel 5* հյուրանոցը գտնվում է Կալուտարայում՝ անմիջապես Հնդկական օվկիանոսի ափին: Հեռավորությունը մայրաքաղաք Կոլոմբոյից 40 կմ է: Հյուրանոցն ունի 129 համար, 3 ռեստորան, 2 բար, բացօթյա լողավազան, SPA կենտրոն և շուրջօրյա սրճարան՝ լողավազանի հարևանությամբ: Երեխաների համար նախատեսված է մանկական խաղահրապարակ, մանկական ակումբ և մանկական լողավազան:
Vivanta By Taj 5* հյուրանոցը գտնվում է Շրի Լանկայի արևմտյան ափին՝ Բենտոտա քաղաքում: Այս հյուրանոցը ամրագրելու դեպքում կարող եք համատեղել պասիվ և ակտիվ հանգիստները: Vivanta By Taj 5* հյուրանոցը Կոլոմբոյի միջազգային օդանավակայանից ունի 90 կմ հեռավորություն: Հյուրանոցն ունի ընդհանուր 160 համար, ռեստորան, սրճարան, 2 բար, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, ջակուզի, մարզասրահ, մերսման և SPA սրահներ, անվճար Wi-Fi: Հյուրերը կարող են զբաղվել մի շարք սպորտաձևերով՝ բիլիարդ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, դայվինգ և այլ ջրային սպորտաձևեր: