Լատվիա
Լատվիայի մուտքի արտոնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանություն
Պահանջվող փաստաթղթերի ցանկ.
- Անձնագիր /վավերականության ժամկետի մեջ/
- 3,5x4,5 չափի 2 բիոմետրիկ լուսանկար,
- Տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Տեղեկանք բանկային հաշվի վերջին մեկ տարվա շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), առկայության դեպքում բանկային քարտեր
- Ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից
- Սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Ամուսնության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Ամուսնալուծության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր
Ամուսնացած չլինելու դեպքում`
- Ծննդյան վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
- Ծնողների մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայական
Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 10-14 աշխատանքային օր։ Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո։ Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս՝ համարժեք ՀՀ դրամով, որը ենթակա չէ վերադարձի։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։