ՀՀ, Երևան, Զավարյան փողոց 29/25, +374 10 533 112, +374 11 888 088, +37496 533 112

Բուլղարիա

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

 

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

 

  • Անձնագիր, որը պետք է վավեր լինի նվազագույնը 6 ամիս (երկարացված անձնագրեր չեն ընդունվում)
  • 3x4 չափի 2 լուսանկար,
  • Տեղեկանք աշխատավայրից` պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Տեղեկանք բանկային հաշվի վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), առկայության դեպքում՝ բանկային քարտեր
  • Ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ամուսնության կամ ամուսնալուծության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր

 

Ամուսնացած չլինելու դեպքում`

 

  • Ծննդյան վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
  • Ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
  • Մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայական

 

Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 5-7 աշխատանքային օր։ Առանձին դեպքերում կարող է տևել ավելի երկար։ Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որը վերադարձի ենթակա չէ: