Լեհաստան
Լեհաստանի մուտքի արտոնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն
Պահանջվող փաստաթղթերի ցանկ.
- անձնագիր, որը պետք է վավեր լինի հետադարձի նախատեսվող ամսաթվից առնվազն 6 ամիս (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին)
- 3x4 չափի 2 բիոմետրիկ լուսանկար
- տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված անգլերեն),
- մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված անգլերեն),
- տեղեկանք բանկային հաշվի վերջին մեկ տարվա շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված անգլերեն), առկայության դեպքում բանկային քարտեր
- ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից
- սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված անգլերեն),
- ամուսնության վկայական (թարգմանված անգլերեն),
- ամուսնալուծության վկայական (թարգմանված անգլերեն),
- երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված անգլերեն),
- ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր
Ամուսնացած չլինելու դեպքում`
- ծննդյան վկայական (թարգմանված կամ անգլերեն),
- ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
- ծնողների մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայական
Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է մինչև 10 աշխատանքային օր։ Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո, որը վերադարձի ենթակա չէ: Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս՝ համարժեք ՀՀ դրամով։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։
Երևանում ԼՀ դեսպանությունը խորհուրդ է տալիս արտոնագրային դիմումը ներկայացնել նախատեսված այցի ամսաթվից առնվազն երեք շաբաթ առաջ: