29/25, Zavaryan street, Yerevan, RA, +374 10 533 112, +374 11 888 088, +37496 533 112

Իտալիա

Իտալիայի մուտքի արտոնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանություն

 

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

 

 

  • անձնագիր, որը պետք է վավեր լինի հետադարձի նախատեսվող ամսաթվից առնվազն 6 ամիս (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին)
  • 3x4 չափի 2 լուսանկար
  •  տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված անգլերեն),
  • մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված անգլերեն),
  • տեղեկանք բանկային հաշվի վերջին մեկ տարվա շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված անգլերեն), առկայության դեպքում բանկային քարտեր
  • ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից
  • սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված անգլերեն),
  • ամուսնության վկայական (թարգմանված անգլերեն),
  • ամուսնալուծության վկայական (թարգմանված անգլերեն),
  • երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված անգլերեն),
  • ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր

 

Ամուսնացած չլինելու դեպքում`

 

 

  •  ծննդյան վկայական (թարգմանված կամ անգլերեն),
  •  ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
  •  ծնողների մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայական