29/25, Zavaryan street, Yerevan, RA, +374 10 533 112, +374 11 888 088, +37496 533 112

Գերմանիա

 Գերմանիայի մուտքի արտոնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանություն

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

 

  • գործող ճամփորդական անձնագիր՝ ՀՀ ելքի կնիքով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետդարձի ամսաթվից հետո ամենաքիչը երեք ամիս: (Անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին)
  • 2 նոր, բիոմետրիկ լուսանկար (3x4 չափի)
  • առկայության դեպքում՝ նախկին անձնագրերի պատճենները
  • աշխատավարձի նշումով տեղեկանք դիմողի աշխատավայրից (գերմաներեն կամ անգլերեն)
  • չաշխատելու դեպքում՝ այլ ապացույցներ ապրուստի միջոցների վերաբերյալ (օր՝ ամուսնու/կնոջ կամ երեխաների աշխատավայրից տեղեկանք)
  • թոշակառուները՝ թոշակի մասին տեղեկանք և մեկ պատճեն, առանց թարգմանության հաշմանդամության առկայության դեպքում՝ հաշմանդամության վկայական և մեկ պատճեն, առանց թարգմանության
  • ապացույց շենգենյան տարածքում ապրուստի միջոցների վերաբերյալ (օր՝ վերջին երեք ամսվա բանկային քաղվածքներ/կրեդիտ քարտերի քաղվածքներ)
  • ապացույց սեփականության կամ ունեցվածքի մասին (օր՝ անշարժ գույքի սեփականության վկայականների բնօրինակները, յուրաքանչյուրից մեկ պատճեն, թարգմանության անհրաժեշտություն չկա)
  • ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը, ամուսնության վկայականը, յուրաքանչյուրից մեկական պատճեն, ինչպես նաև երեխաների անձնագրերի բնօրինակները և պատճենները, անձնագիր չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականներիի բնօրինակները և պատճենները երեխաների, ծնողների, եղբայրների կամ քույրերի արտերկրում (նաև Ռուսաստանում) գտնվելու դեպքում՝ այդ մասին ապացույց, օր.՝ տեղեկանք գրանցման վերաբերյալ կամ կացության իրավունքի պատճենը, ինչպես նաև արյունակցական կապը հաստատող փաստաթուղթ, օր ՝ ծննդյան վկայական և մեկ պատճեն, ․ առանց թարգմանության մինչև 18 տարեկան երեխաների դեպքում ծնողների համաձայնությունը՝ վավերացրած թարգմանությամբ և մեկ պատճեն

 

Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 3-4 աշխատանքային օր։ Առանձին դեպքերում կարող է տևել ավելի երկար։ Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո, որը վերադարձի ենթակա չէ: Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս՝ համարժեք ՀՀ դրամով։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։