ՀՀ, Երևան, Զավարյան փողոց 29/25, +374 10 533 112, +374 11 888 088, +37496 533 112

Լեհաստան

Լեհաստանի մուտքի արտոնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

 

 

  • անձնագիր, որը պետք է վավեր լինի հետադարձի նախատեսվող ամսաթվից առնվազն 6 ամիս (անձնագրում պետք է լինի առնվազն երկու դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին)
  • 3x4 չափի 2 բիոմետրիկ լուսանկար
  • տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված անգլերեն),
  • մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված անգլերեն),
  • տեղեկանք բանկային հաշվի վերջին մեկ տարվա շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված անգլերեն), առկայության դեպքում բանկային քարտեր
  • ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից
  • սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված անգլերեն),
  • ամուսնության վկայական (թարգմանված անգլերեն),
  • ամուսնալուծության վկայական (թարգմանված անգլերեն),
  • երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված անգլերեն),
  • ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր

 

 

Ամուսնացած չլինելու դեպքում`

 

 

  • ծննդյան վկայական (թարգմանված կամ անգլերեն),
  • ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
  • ծնողների մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայական

 

Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է մինչև 10 աշխատանքային օր։ Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո, որը վերադարձի ենթակա չէ: Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս՝ համարժեք ՀՀ դրամով։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։

 

Երևանում ԼՀ դեսպանությունը խորհուրդ է տալիս արտոնագրային դիմումը ներկայացնել նախատեսված այցի ամսաթվից առնվազն երեք շաբաթ առաջ: